Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

19 մայիս 2023 11:01

Թուրքն իր «խոդով» հետ չի գնա, թուրքին պիտի հետ բրթես մեծ ուժով. վերջերս խեղճացել են, էլ գյուղի վրա չեն խփում, սարերին են խփում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Գեղարքունիքի մարզի սահմանամերձ դարձած Սոթք համայնքում վերջին շրջանում կրակոցները չեն դադարում։ «Երեկ օրվա տարբեր ժամերին դարձյալ կրակոցներ են եղել, այսօր համեմատաբար հանգիստ է։ Երեկ մեկ զոհ ունեցանք, մեկ հոգի էլ վիրավորվել է։ Այդ միջադեպից հետո էլի կրակոցներ եղել են ամբողջ օրվա ընթացքում։ Կրակոցներ պարբերաբար կան, բայց պահ է լինում, որ 1-2 օր մեզ հանգիստ են թողնում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոթքի նախկին գյուղապետ, գյուղի բնակիչ Կոլիկ Շահսուվարյանը։ Պաշտպանության նախարարությունը մայիսի 17-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետեւանքով զոհվել է ՀՀ ՊՆ մեկ զինծառայող։ Շտապօգնության մեքենայի ուղղությամբ արձակված կրակոցների հետեւանքով վիրավորվել է բուժակը։ Շահսուվարյանը հավելեց, որ դիրքերից բացի, ադրբեջանցիները հարվածներ են հասցնում նաեւ հենց գյուղին։ «Բայց վերջերս խեղճացել են, էլ գյուղի վրա չեն խփում, սարերին են խփում։ Գյուղի ժողովուրդը զոմբիացել են, արդեն սովոր են այս իրավիճակին, քնում են, բայց մի ականջը միշտ ձայնի վրա է։
 
Հենց մի քիչ իրավիճակը թեժանում է, որոշ մարդիկ իջնում են ավելի ապահով տեղ՝ Վարդենիս եւ այլն, առավոտ գալիս են իրենց գործին։ Եթե շատ է սրվում իրավիճակը, գյուղի մեծ մասն է իջնում Վարդենիս»,- ասաց նա։ Կոլիկ Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Սոթքի հանքավայրը չի աշխատում, քանի որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են հանքավայրի ուղղությամբ։ Դրա հետեւանքով տարածաշրջանում սոցիալ-տնտեսական խնդիրներ են նաեւ առաջացել։ «Հանքավայրն ունի ավելի քան 500 աշխատակից, մոտ 30 ընտանիք հենց Սոթք գյուղից էր աշխատում»,- հավելեց նա։


Ըստ Շահսուվարյանի՝ ադրբեջանցիներն իրենք իրենց նախաձեռնությամբ հետ չեն քաշվի։ «Թուրքը եթե քանակով շատ է, լկտիանում է։ Մեր 10 հոգին իրենց 15 հոգու հետ հավասար են։ Եթե մենք 10 հոգի ենք, մինչեւ իրենք 20-25 հոգի չլինեն, մեզնից էլ ավելի լավ զենքեր չունենան, իրենք չեն համարձակվում կրակել կամ հարձակվել։ Թուրքն իր «խոդով» հետ չի գնա, թուրքին պիտի հետ բրթես մեծ ուժով։ Հույս պահենք, որ այդ օրը կգա»,- նշեց նա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր