Ռուսները կարող են մեզ հանկարծակիի բերել ու ասել՝ որոշել եմ հեռանալ.. Խաչատրյանը՝ Լավրովի հայտարարության մասին

«Կարող է այդպես էլ լինել: Այսինքն մենք որեւէ հեռանալու պահանջ չենք դրել, մենք համագործակցության կողմնակիցն ենք։ ՌԴ ԱԳ նախարարի նման հայտարարությունը մտահոգություն է առաջացնում, որ իրենք հավանաբար պատրաստվում են հեռանալ, որը մեզ համար ցանկալի չէ: Սա սադրանք է։
Նա փորձում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մեր միջոցով լուծի՞։ Մենք դրա ցանկությունը չունենք։ Մենք դրա համար ենք ասում՝ այդ հակասությունները մեր տարածք մի բերեք, չենք ուզում, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հակասությունները մեր հաշվին լուծվեն կամ զարգանան»,- ընդգծեց նա։