ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար          Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու       ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով    

22 մայիս 2023 16:01

Մեր երեխաների արյունը չի վաճառվում. Մենք ոչ բնակարանի կարքի ունենք, ոչ գումարի, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել պայքարի

Արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը հերքում է համացանցում շրջանառվող այն տեղեկությունները, թե զոհվածների հարազատները գումարներ ու բնակարաններ են վերցրել, թե իբր ամեն ինչ գումարի դիմաց է արվում։

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Մեր  երեխաների արյունը չի վաճառվում Մենք ոչ բնակարանի կարքի ունենք, ոչ գումարի, մենք մեր վրեժի համար ենք դուրս եկել պայքարի։ Չկա նման բան։
Վարկաբեկում են ծնողներին, ամենավերջին անպատիվ խոսքերը մեր հասցեին գրում են»,- կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Ա. Գալեյանը։

Նա նշեց, որ նման խոսակցություններ լինում են այն ժամանակ, երբ ծնողներն ակտիվանում են, պահանջատեր են դառնում։

«Մենք ունենք ՀԿ, ոչ մեկից չենք ֆինանսավորվում։ Մենք մեր սեփական միջոցներով ենք գնում շրջաններ, զինվորների տներ»,- ասաց տիկին Աստղը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր