«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 մայիս 2023 20:09

90 միլիոնանոց Թուրքիայից ու 10 միլիոնանոց Ադրբեջանից 3 միլիոնով ամեն ինչ ուզում ենք … ստանալու ձեւն էլ ոչ մեկ չգիտի

Հարություն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Քարտեզի վրա մատի ծայրով փակվող փոքրիկ Հայաստանը չեք կարողանում պահեք `Իգդիրից եք խոսում…
Ախր Իգդիրը հետ բերելը գոնե մոտիվացիա լիներ` Հայաստանը հզորացնելու ճանապարհին,մի տեղ կհասկանայի…

Իգդիրը ընդամենը պաթոս ու ականջահաճո կենացա եղել ու կա … Շատերին ասես քարտեզի վրա ցույց տվեք Իգդիրի տեղը` կխեղճանան…

Հողի վրա դուք էդ 29,800 քառակուսի կիլոմետրն էլ չեք սիրել ու չեք փայփայել ախր…
Եսիմ է… 90 միլիոնանոց Թուրքիայից ու 10 միլիոնանոց Ադրբեջանից 3 միլիոնով ամեն ինչ ուզում ենք … ստանալու ձեւն էլ ոչ մեկ չգիտի,վերջում մեր երազային հայրենիքի մասին պատկերացումները առանց պատասխանատվության զգացման գցում ենք 18-20 տարեկան մատղաշ տղերքի պարանոցին…


Ռուսն էլ մեզ օգնական … արդեն գիտի,որ ազգովի իռացիոնալ ենք ու հարյուրամյակներով մեզ խուրդումա…
Ազգ-իլյուզիոնիստ ….
10 կոպեկի խելք,կամք ու ողջախոհություն չկա…

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր