Մահացու շոգի վտանգ կա, ինչն էլ կլիմայական հարմարավետության գոտուց դուրս կմղի ավելի քան 2 միլիարդ մարդու
![](https://www.ecolur.org/files/news/2011/02/022100074572.jpg)
Մահացու շոգին առաջինը դիմագրավող երկրները կլինեն Հնդկաստանը, Նիգերիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները և Պակիստանը։
Նշվում է, որ այսօր կլիմայական անոմալիաներից արդեն տառապում է շուրջ 600 միլիոն մարդ (բնակչության մոտ 9 տոկոսը) ամբողջ աշխարհում, որոնք դուրս են մնացել «մարդկային կլիմայական որմնախորշից», որի շրջանակներում տեղի է ունեցել հասարակության զարգացումը:
Ինչպես ընդգծել են հետազոտության հեղինակները, գոյություն ունի օպտիմալ կլիմայի մի շարք, որի շրջանակներում բնակչության բարձր խտություն ունեցող երկրների հասարակությունները կարող են ակտիվորեն զարգանալ. այն ընդգրկում է տարեկան միջին ջերմաստիճանը 13-ից մինչեւ 27 աստիճան տաքություն: Ընդ որում, չափազանց բարձր ջերմաստիճանը, ըստ հետազոտության, ուղղակիորեն կապված է այնպիսի բացասական գործոնների հետ, ինչպիսիք են մահացության աճը, հակամարտությունների ուժեղացումը, ինչպես նաեւ միգրացիան եւ վարակիչ հիվանդությունների տարածումը:
Հետազոտության արդյունքները, Ինչպես նշել են դրա հեղինակները, հստակ ցույց են տալիս կլիմայի գլոբալ փոփոխության վրա մարդկային գործոնի ազդեցությունը սահմանափակելու ավելի վճռական քաղաքական գործողությունների անհրաժեշտությունը: