Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

25 մայիս 2023 09:54

Ի՞նչ ասել է՝ Հայաստանը չունի «կադաստրի թուղթ».Ստացվում է՝ ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ ՀՀ-ի գոյությունն են կասկածի տակ դնում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի մամուլի ասուլիսից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները հետեւողական կերպով իրենց հայտարարություններով վերջնական խաչ են քաշում Արցախի վրա: Նախ՝ նշենք՝ այդ ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասվածը ենթադրում է նաեւ տեսնել Արցախը, Արարատի մարզի Տիգրանաշենն ու Տավուշի 7 գյուղերն Ադրբեջանի կազմում:


Դրանից հետո այս գիծը հետեւողական շարունակում է տարվել՝ է՛լ ավելի տարօրինակ հայտարարություններով: Օրինակ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, արձագանքելով Փաշինյանի հայտարարություններից հետո լրագրողի դիտարկմանը, թե Արցախում հայեր են ապրում, ասել է. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը։ Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»։ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը եւս ոգեւորված էր Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով՝ ասելով, թե համաձայն է նրա հետ


Արդեն երեկ էլ Փաշինյանն ավելի տարօրինակ հայտարարությամբ հանդես եկավ. ««Մենք 30 տարի մեր սիրելի հայրենիքում ապրում ենք, մի տեղ, որի «կադաստրի վկայականը» չունենք։ Ընդ որում՝ ՀՀ-ն իր բազմահազարամյա գոյության ընթացքում երբեք «կադաստրի վկայական» չի ունեցել։ Եթե մեր ուզածը ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք «կադաստրի վկայական»»։ Նա ասաց՝ մի քանի պետություն կա, որ մտածում է, թե երբ ուզի, կարող է Հայաստանին ասել՝ հավաքվեք, այստեղից դուրս եկեք, ու Հայաստանը չունի «կադաստրի թուղթ», որ ցույց տա այդ երկրներին։ Ստացվում է՝ ոչ միայն Արցախն են հանձնում, այլ նաեւ Հայաստանի գոյությունն են կասկածի տակ դնում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր