Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

25 մայիս 2023 13:29

Ադրբեջանից ի՞նչ ես ուզում, ի՞նչ խնդիր ունես ադրբեջանցի եղբայրների հետ,հա՛րգարժան Քըլըչդարօղլու.Չավուշօղլուն՝ Քըլըչդարօղլուին

Թուրքիայում շարունակում են արձագանքել ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի ցուցադրած քարտեզին, որտեղ նա ներկայացնում էր Թուրքիան Չինաստանի հետ կապող և Ադրբեջանը շրջանցող նոր երթուղին, որը կոչում են «թյուրքական ճանապարհ»:


Այս անգամ թեմային նորից արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում կայացած նախընտրական քարոզարշավի շրջանակներում:


«Թյուրքական ճանապարհն անցնում է թյուրքական պետությունների կազմակերպությունով։ Ստեղծեցինք «Թյուրքական պետությունների կազմակերպություն», միավորեցինք ողջ թյուրքական աշխարհը։ Թյուրքական ճանապարհն անցնում է մեր եղբայրների հետ միասին տասնյակ տարիների ջանքով ստեղծված Միջին միջանցքով»,-ասել է նա՝ հերթական անգամ պնդելով, թե «թյուրքական ճանապարհը» անցնում է   Շուշիով, Ջաբրայիլով և Զանգեզուրով։ 


«Քըլըչդարօղլուն դուրս եկավ եթեր՝ ձեռքին մի քարտեզ։ Ի՞նչ է ասում։ Ասում է՝ ահա իմ նոր նախագիծը։ Նայում ենք՝ ջան Ադրբեջանը շրջանցվել է։ Եղբայրական Ադրբեջանից ի՞նչ ես ուզում հա՛րգարժան Քըլըչդարօղլու։ Ի՞նչ ես ուզում ջան Ադրբեջանից։ Ի՞նչ խնդիր ունես ադրբեջանցի եղբայրների հետ»,-հարցրել է Չավուշօղլուն: 
Ermenihaber.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր