Արի ինձ հետ դեմ առ դեմ հանդիպման,դու ահաբեկիչների հովանավորն ես. Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին
«Չեմ ասում, որ դու հանդիպում ես, ասում եմ, որ դու ահաբեկիչների հովանավորն ես: Քանի որ փաստեր ես պահանջում, քեզ մարտահրավեր եմ նետում: Քո սեփական հեռուստաալիք «TRT»-ում այս երեկո, վաղը, կամ էլ շաբաթ արի ինձ հետ դեմ առ դեմ հանդիպման: Ես կապացուցեմ, որ դու ստորի մեկն ես, ով ահաբեկիչների հետ է համագործակցում»,- գրել է Քըլըչդարօղլուն:
