Հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում          Դատախազությունը պահանջում է Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Արտավազդ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, 325.5 միլիոն դրամ       Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

29 մայիս 2023 10:17

Տեսանյութ.Տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են դեղի ու անհրաժեշտ ապրանքների փոխարեն Արցախ տեղափոխել այլ ապրանքներ

Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը եւ տեսանյութ է հրապարակել:

«Նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր միջոցառումներով, որից հերթականը ներկայացվում է ձեզ: Այս հակաբարոյական ծրագրի խափանումից հետո վաղը կմեկնարկի իմ ու կառավարության հասցեին զրպարտանքների ու վիրավորանքների հերթական տարափը, բայց ուզում եմ հիասթափեցնել, այդ ամենը կառավարության մոտեցումներին չի ազդելու»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր