Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

29 մայիս 2023 16:09

Հայտնի են ո՞ր հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար ավելի խոցելի

«Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում: Այս մասին այսօր Այսօր ասուլիսի ժամանակ ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ «Պեգասուս»-ը հիմնականում վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև Անդրոիդ հեռախոսներ։

«ՊՆ Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»,-ասել է փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այդ ծրագիրն առաջին անգամ է կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ: Այն արտադրվում է Իսրայելի կողմից, արտադրողները նախկին զինվորականներ են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր