Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման    

29 մայիս 2023 16:29

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական գործով անցնում է 250 անձ

«Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի:


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:


2021թ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին: Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ:


Նախարարը նշեց, որ ներկա պահին քննչական կոմիտեում նախաձեռնված է քրեական վարույթ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով, «Տելեգրամ» ալիքով: Ըստ Ղազարյանի՝ դա այսօր ամենադժվարն ու խնդրահարույցն է իրենց համար:


«Դրա հետ կապված ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Եվ մոտ ժամանակներս դրա մասին կլսեք»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ նախաձեռնված քրեական վարույթով անցնում է 250 անձ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր