Ադրբեջանական ինքնաթիռ է ֆիքսվել «Զվարթնոց» օդակայանում, Շահին Մուստաֆաևը Երևանում է          Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 29-ի համար       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

31 մայիս 2023 10:33

Բազմաթիվ մարդկանց ներքին կարգով «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցելուց.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ ներքին կարգով, տարբեր որոշումներով բազմաթիվ մարդկանց «բրոնյաներ» են տվել՝ ազատելով պատերազմական գործողություններին և վարժական հավաքներին մասնակցությունից՝ Ազգային ժողովի, նախարարության աշխատակիցներից մինչև մասնավոր ընկերություններում աշխատող որոշ անձինք։


Մասնավորներում «բրոնյա» ստացած մարդկանց որակավորել են իբրև «կարևոր մասնագետներ», որոնց գործունեությունը հույժ անհրաժեշտ է երկրին և չի կարող պատերազմական իրավիճակում կանգնել, ուստի նրանք ենթակա չեն հավաքագրման։


Նշենք, որ պետությունը «բրոնյա» է տալիս կոնկրետ մարդկանց, ում բացակայությունը կարող է խաթարել տվյալ հիմնարկի աշխատանքները, ընդ որում՝ դրանք վերաբերում են թե՛ պետական և թե՛ մասնավոր ոլորտներին»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր