Նարենդրա Մոդին ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Պուտինի հետ հանդիպումը անվանել է հիանալի          Միխեիլ Կավելաշվիլին Դոնալդ Թրամփին կոչ է արել ուշադրություն դարձնել Վրաստանին, նշելով ամերիկացի և ռուս առաջնորդների միջև շփումները       Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բակում nչնչացվել է հայկական այբուբենին նվիրված հուշակոթողը    

31 մայիս 2023 12:05

44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր. 2018-ին Սերժ Սարգսյանը պատերազմի անոնս արել էր

44-օրյա պատերազմը 2016 թվականի պատերազմի շարունակությունն էր, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի վերջո, չմոռանանք՝ 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանը, որպես վարչապետի թեկնածու, պատերազմի անոնս արել էր, այն ժամանակ դեռ հեղափոխություն տեղի չէր ունեցել, ու սա շատ կարևոր ըմբռնում է՝ ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ  խուսափել պատերազմից», - նշեց վաչապետը։

Նա ասաց, թե  իշխանությունն առերեսվեց ճշմարտության մի ծավալի՝ Ղարաբաղի հարցի հետ, որն անմարսելի էր առաջին հերթին հրապարակից եկած իշխանության ու էլ ավելի անմարսելի էր հանրության համար։

«Սա է ֆունդամենտալ պատճառը, որովհետև երբ կարգախոսների տակ տեսնում ես ինչ կա՝ անմարսելի է», - նշեց վարչապետը։

«Ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ՀՀ-ում ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղյան  հարցի մասին։ Սա կարևոր նրբություն է, չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, բայց այն մոդելը, որ Ղարաբաղյան հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի`ամենավառ ապացույցն է և ամենամեծ պրոբլեմը, որի հետ մենք առնչվել ենք»,-  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Սա է պատճառը, որ հիմա ժողովրդավարության պայմաններում մենք նոր տեղեկություններ ենք իմանում Ղարաբաղյան հարցի մասին, բառերի նոր իմաստներ ու ենթատեքստեր ենք վեր հանում»,- ընդգծեց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր