Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

31 մայիս 2023 12:24

Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ.Դեպի բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա. այս ճանապարհին ԱՄՆ-ն ձեր կողքին է. ԱՄՆ դեսպան

Ուզում եմ գովեստի խոսքեր ասել հայ ժողովրդին՝ ի հեճուկս անվտանգային դժվարությունների՝ ժողովրդավարության ասպարեզում իրենց անսասան հանձնառության համար։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի  ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։


«Սրանով Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք Freedom House-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա», - ասաց դեսպանը։


Նա ընդգծեց՝ անչափ հպարտ է այն աշխատանքով, որ Միացյալ Նահանգները հայ հասարակության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։


«Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը և հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից։


ԱՄՆ-ն աջակցում է ձեր ջանքերին՝ պայքարելու կոռուպցիայի դեմ, ամրապնդելու իրավունքի գերակայությունը, ինչը մեծացնելու է հասարակության վստահությունը ժողովրդավարական գործընթացների նկատմամբ։


Մենք միասին աշխատում ենք մամուլի ազատությունը խթանելու ուղղությամբ և ապահովելու տեղեկատվության ազատ հոսքը, խոսքի ազատությունը։


Մենք նաև կառուցում ենք առավել դիմակայուն հիմքեր ժողովրդավարության համար՝ խթանելով քաղաքացիական կրթությունը և խրախուսելով Հայաստանի ամուր քաղաքացիական հասարակության առավել ակտիվ ներգրավվածությունը։


Միասին կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը և ժողովրդավարությունը գերակայում են», - հայտարարեց դեսպան Քվինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր