Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

31 մայիս 2023 15:31

Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է.դրա ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ, մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նշելով, որ ցեղասպանության փաստը պետք է ուղղակիորեն կապվի մեր ժողովրդի այն հատվածի անվտանգության հետ, որը մնացել և ապրում է իր հայրենի պատմական հողի վրա:


«Այսինքն՝ ոչ թե պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և դուք ճանաչեք, այլ պետք է ասենք՝ ցեղասպանություն է եղել, և կարևոր է ճանաչելը, քանի որ եթե դուք չեք ճանաչում, ցեղասպանություն իրագործողները կարող են դա անել նաև Արևելյան Հայաստանի բոլոր տարածքների նկատմամբ»,- նշեց նա:


Ըստ Սինանյանի՝ ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս մեզ՝ բացի բարոյական շոյվածությունից. «Մենք պետք է դա կապենք այսօրվա մեր անվտանգության հետ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր