Սպասվում են տեղումներ ձյան, ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մարտի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ.Ձեզնից չի երևում, որ ինչ որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած եք, ինչո՞ւ չեք ինքնահրկիզվում    

31 մայիս 2023 16:31

Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի․ Թագուհի Թովմասյան

Անվտանգությունն ու ժողովրդավարությունը լրջագույն բախումներ են ունենում հայաստանյան պայմաններում։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․

«Այս դահլիճում նստածներից քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջաններում, ձգտել ժողովրդավարության։ Մենք Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում,  որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի։ Սա որպեսզի հասկանաք, թե ժողովրդավարական Հայաստանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում, իսկ ես այնտեղ լինում եմ գրեթե բոլոր հանգստյան օրերին»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Նիկո Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ում թիվ մեկ բրենդ հռչակված ժողովրդավարությանը սպառնացող վտանգներ չկան, Թովմասյանը նշեց, որ այդ ներքին սպառնալքիները առկա են, հատկապես կոռուպցիայի ու դատական անկախության հարցերում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր