Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար          Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան       ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը    

02 հուն 2023 14:05

Հունիսի 1-ին օրենքն ուժի մեջ մտավ. քաղաքացու՝ զենք ձեռք բերելու, պահելու և կրելու թույլտվության մասին

Հունիսի 1-ին ուժի մեջ մտավ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որը Ազգային ժողովի կողմից ընդունվել էր դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 5-ին։


Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դրանով մի շարք փոփոխություններ են կատարվել։ Օրինակ՝ 18-ի փոխարեն ակոսափող զենք կրելու իրավունք է տրվել 21 տարին լրացած անձանց, քաղաքացիական այլ տեսակի զենք՝ 18 տարին լրացած քաղաքացիներին: Օրենքը սահմանում է, որ քննությունը բարեհաջող հանձնելուց հետո քաղաքացին զենք ձեռք բերելու և պահելու թույլտվությունը ստանում է 10 տարի ժամկետով։ 10 տարվա ընթացքում քաղաքացին կարող է այդ վկայականով նոր զենքեր ձեռք բերել, սակայն ամեն նոր զենք ձեռք բերելու համար նա պարտավոր կլինի անցնել բուժզննման բոլոր անհրաժեշտ փուլերը։


Քաղաքացուն թույլատրվում է ձեռք բերել 10 միավոր քաղաքացիական զենք՝ պահելու և կրելու թույլտվությամբ, իսկ գազային զենք ձեռք բերելու, զենքի հավաքածու կազմելու համար առավելագույն քանակ նախատեսված չէ:
Նախատեսված է քաղաքացիական զենք ձեռք բերելու կանոնների խստացում այն անձանց համար, որոնք առաջին անգամ են նման հայտ ներկայացնում, միևնույն ժամանակ այն ավելի շատ ու ավելի լավ զենքեր ձեռք բերելու հնարավորություն է տրվում այն անձանց, զենքի սիրահարների համար, որոնք անցած տարիների ընթացքում անցել են զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու անհրաժեշտ փուլերը և հավաքածուում ունեն որոշակի քանակի զենքեր։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր