Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

06 հուն 2023 14:30

Գա, կանգնի դատարանի դահլիճում ու ասի՝ 4-ից 8 տարի ա հասնո՞ւմ,ես առաջ դրական կարծիք ունեի իրա մասին

Ինչպես հայտնել էինք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 5-ին՝ նախագահությամբ Մանվել Շահվերդյանի, Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխեց կալանքով՝ 1 ամիս 15 օր ժամկետով։ Դատական նիստի ժամանակ աղմկահարույց հայտարարություններով հանդես եկավ Աշոտ Փաշինյանը, ըստ որի՝ «նույնիսկ տնային կալանքը կարող է մեղմ համարվել»:


«Հանրային ձայն»-ի եթերում Վարդան Ղուկասյանը (Դոգ») անդրադարձել է դատական նիստին ու վարչապետի որդու ելույթին. «22-23 տարեկան տղեն էսքան ***ի տղա՞: Գա, կանգի դատարանի դահլիճում ու ասի՝ 4-ից 8 տարի ա հասնում, տնային կալանք ո՞նց եք տալիս: Ես զարմացա, որ ես զարմացա... Ես առաջ դրական կարծիք ունեի էս լակոտի մասին, ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, ես հույս ունեի, որ կարող ա դիք ա, ծառից հեռու գլորվել ա: 22-23 տարեկան տղեն կանգնում, ասում ա՝ ի՞նչ տնային կալանք, կոխցրեք, թող էթա»,- ասել է Ղուկասյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր