Ապրիլի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Անեսթեզիոլոգ -ռեանիմատոլոգի հոգու կանչը՝ «Չմոռացած պատմեմ»       Գյումրիում ամփոփվել են ընտրությունների վերահաշվարկի արդյունքները    

07 հուն 2023 11:29

Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են.Բաքուն սպասում է, որ Երևանը «քաղաքական կամք դրսևորի»՝ պայմանագրի 3 տարաձայնությունները լուծելու համար

Գրեթե երեսուն տարի տևած զինված հակամարտությունն ավարտվել է, և անկախության վերականգնումից հետո առաջին անգամ երկու երկրները գտնվում են խաղաղության շեմին՝ խոստանալով փոխադարձ հարգանք ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Այս մասին  հունիսի 6-ին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ մշտական ​​խորհրդի արտահերթ նիստում։
Բաքուն սպասում է, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ խաղաղության պայմանագրի 3 ոլորտներում տարաձայնությունները լուծելու համար, փոխանցում է APA-ն:

«Տարաձայնությունները վերաբերում են Ադրբեջանի տարածքում հայ զինվորականների անօրինական ներկայությանը, Ադրբեջանի ներքին գործերին միջամտելուն, Ղարաբաղյան տարածաշրջանի հայ բնակիչների հետ երկխոսության խոչընդոտմանը»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր