Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

12 հուն 2023 13:27

Երբ դագաղի կափարիչը բացել են մարմինը՝ նախապատրաստելու թաղման,հարազատները տեսել են, որ կինը ողջ է

Տարեց կինն Էկվադորում, որին հարազատները պատրաստվում էին թաղել, կենդանության նշաններ է ցուցաբերել, տեղեկացրել է El Universo թերթը։


«Ուրբաթ Մարտին հիվանդանոցի (Բաբայո քաղաք) բժիշկը հարազատներին է հանձնել Բելայի մարմինը, որը մահացել էր»,- նշել է ԶԼՄ-ն։


Բելան մի քանի ժամ մնացել է դագաղում։ Երբ դագաղի կափարիչը բացել են, որպեսզի մարմինը նախապատրաստեն թաղման, կնոջ որդին եւ մյուս հարազատները տեսել են, որ նա ողջ է։


Բժիշկներն առայժմ կատարվածի համար բացատրություն չունեն։ Գուցե Բելան կատալեպսիայի մեջ էր ընկել՝ անշարժ վիճակ, որը կարող է տեւել մի քանի օր։ Կինն այժմ հիվանդանոցում է։ Հարազատները քննարկում են հիվանդանոցի դեմ դատարան հայց ներկայացնելու հնարավորությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր