Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

14 հուն 2023 14:59

«Զանգեզուրի միջանցք»-ի թեման փակ է ՀՀ-ի համար.Էրդողանի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարությունն անհանգստություն է առաջացնում

«Զանգեզուրի միջանցք» բառակապակցության մտացածին թեման ՀՀ–ի համար փակ է, որքան էլ թուրք–ադրբեջանական կողմը փորձում է պարբերաբար անդրադառնալ դրան։ Դա, իհարկե, Ադրբեջանի կողմից տարածքային պահանջ է ՀՀ–ի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նա հավելեց` այն ծավալով, որ ՀՀ վարչապետն է խոսել տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչման մասին, Ադրբեջանը չի խոսել։

«Կա այդ ակնկալիքը հայկական կողմից, որ Ադրբեջանը ևս այդ արձանագրումը պետք է ավելի հստակ անի, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,– ընդգծեց նա։

Ըստ Խանդանյանի` սա հասկանալի և ընդունելի է նաև միջնորդ հանդիսացող կողմերի համար, որոնք ներգրավված են բանակցություններում։

«Այնպես, ինչպես առաջարկում է ադրբեջանական կողմը` ունենալ սուվերեն միջանցք ՀՀ տարածքով, նման թեմա չկա ու չի կարող լինել. ՀՀ–ի համար դա չափազանց անընդունելի է, և ՀՀ–ն երբեք չի բանակցի դրա շուրջ»,– վստահեցրեց Խանդանյանը։

Նա չժխտեց, որ նման հայտարարություններն անհանգստություն են պատճառում և չեն նպաստում բանակցային գործընթացին։
***
 Էրդողանի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարությունն անհանգստություն է առաջացնում.
Ըստ Խանդանյանի՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին. «Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում: Պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ դիտարկվում են արդյոք նման հայտարարություններն Էրդողանի կողմից որպես ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ, Խանդանյանը պատասխանեց, որ չի կարող նման որակում տալ. «Իրականում թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը ինչպիսին եղել է նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել», - ընդգծեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր