Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

15 հուն 2023 12:43

Մահապարտները պիտի լինեն պատրաստ, որպեսզի այս չարիքից երկիրը ազատեն, նրանց նպատակը մեռնելը չէ

Մահապարտների խնդիրը, ոչ թե մեռնելու գնալն է, այլ այդ մարդիկ պիտի գնան փրկելու և փրկվելու, նպատակը մեռնելը չէ, նպատակը փրկելն ու փրկվելն է:

Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Մահապարտները պիտի լինեն պատրաստ, որպեսզի այս չարիքից երկիրը ազատեն: Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ»,- ասել է նա:

Վարդանյանի խոսքով այդ մարդկանց առաքելությունը պիտի լինի ազատել հայ ժողովրդին այս իշխանությունից, և այդ մարդկանց հիմնական մասը պետք է լինի վաղվա իշխանությունը, որոնք կփորձեն այս ավերակներից երկիրը դուրս բերել:

«Պիտի մենք կարողանանք պարտադրելով ձևավորել հայկական միևնույն արժեքներով պետական ազգային մտածողության առաջնորդվողների էլիտա»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր