Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

15 հուն 2023 15:17

Տեսանյութ.Ես առաջին անգամ եմ տեսնում նման բան նորագույն պատմության մեջ, միջնորդ հանդիսացող կողմը սպառնում է կարգավորման մասնակցին

ԵՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն առ այն, որ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի  ներկայացուցիչներին ստիպում է երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ մերժման դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողութան իրականացմամբ:

Զախարովան ճեպազրույցում նշել է, որ ծանոթացել է այդ հրապարակումներին, իսկ այսօր թեման արդեն զարգացել է:

«Մենք իրոք անհանգստացած ենք: Եթե այդ փաստերն իսկապես հաստատվեն, իսկ ես կարծում եմ, որ ամերիկյան կողմն ուղղակի պարտավոր է մենաբանել դրանք, ապա հերթական անգամ նրանք կձախողեն միջնորդի իրենց կոչումը: Միջնորդը նա է, ով փորձում է կարգավորման մեջ ներդաշնակություն բերել, ով փորձում է հաշտեցնել կողմերին, գտնել հատման կետեր: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ եմ տեսնում տեղեկություն այն մասին, որ միջնորդի դերին հավակնող երկիրն ուժի կիրառմամբ սպառնա կարգավորման գործընթացի մասնակցին՝ իր միջնորդական դերի իրագործման համար: Այսինքն ուժով, շանտաժի սպառնալիքով ստիպում են նստել բանակցային սեղանի շուրջ կամ մասնակցել ինչ-որ ֆորումների, որոնք միջնոդներն իրենց մտքում են հորինել: Կարծում եմ՝ հիմա պետք է խոսքը տալ Միացյալ Նահանգներին, որպեսզի նրանք կա՛մ հերքեն սա, կա՛մ էլ բացատրեն ինչ նկատի ունեն: Իսկ ընդհանուր առմամբ, այս տեղեկությունը շոկային է», - ասել է Զախարովան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր