Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

15 հուն 2023 15:35

Ցեղասպանության գնով հայերին փորձում են «թուղթ» վաճառել․դուք ստորագրեցիք կապիտուլյացիոն փաստաթուղթը եւ կարողացաք դա մարսել, հիմա կարծում եք, որ կարող եք նորի՞ց մարսել

120 հազար արցախցիների ցեղասպանության գնով հայերին փորձում են «թուղթ» վաճառել՝ առանց որեւէ երաշխիքի, օրինակ, որ Բաքուն այն ստորագրելուց հետո կդադարեցնի ագրեսիան։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։  

Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված իրողությունները՝ հայ ժողովրդին մնում է միայն մեկ բան՝ մերժել այդ «թուղթը»։ «Այդ թղթի ստորագրումը մեզ ոչինչ չի տա, այլ հակառակը՝ մենք միայն կկորցնենք։ Այն Հայաստանը, որը «պլանավորված է» այս փաստաթղթով, կենսունակ չէ եւ դատապարտված է ոչնչացման։  Դա է ողջ խնդիրը: Դուք մարդկանց զրկում եք նրանց ապագայից»,-ասաց Վարդանյանը՝ դիմելով քննարկմանը ներկա վարչապետին։

Պատգամավորը նշեց, որ իշխող վերնախավը պարզ հաշվարկ ունի՝ հիմնված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդած իրադարձությունների վրա։ «Այն ժամանակ դուք ստորագրեցիք կապիտուլյացիոն փաստաթուղթը եւ կարողացաք դա մարսել։ Հիմա դուք կարծում եք, որ կարող եք նորի՞ց մարսել։  Դուք կարծում եք, որ կլինեն ինչ-որ ակցիաներ, ընդդիմադիրների մի քանի ելույթներ, եւ դրանով ամեն ինչ կավարտվի, սակայն այդ հաշվարկը սխալ է»,-ասաց Վարդանյանը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր