Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

16 հուն 2023 11:09

Ճշմարտությունը չասելն այլևս անիմաստ է...Բաքվի մյուս քայլը, ցավոք, լինելու է Արցախում «հակաահաբեկչական գործողության» իրականացումը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Պաշտոնական Վաշինգթոնն, ըստ էության, չի հերքել ռուսական մամուլում հայտնված լուրը, որ ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին հարկադրում է համաձայնել մոտ ապագայում երրորդ երկրում հանդիպել ադրբեջանական կողմի հետ՝ ամերիկացիների հովանու ներքո (ենթադրյալ բանակցություններն ընթանալու են ԼՂ-ի՝ ունիտար Ադրբեջանին ինտեգրվելու օրակարգով)։
Կասկածից վեր է, որ ԱՄՆ-ը շահագրգռված է այնպիսի կարգավորմամբ կամ ծայրահեղ դեպքում՝ «անկայունությամբ», որը կխմբագրի հետպատերազմյան ստատուս-քվոն: Ավելի պարզ, առնվազն կհեղինակազրկի ռուսական խաղաղապահ առաքելությունը կամ կհանգեցնի Ռուսաստանի դուրսմղմանը տարածաշրջանից:
Իհարկե, այս ամենը չի նշանակում, որ Մոսկվան ունի «հայկական» դիրքորոշում:
Մի կողմից, Մոսկվան պետք է փորձի սիրաշահել Բաքվին՝ նրան հեռու պահելով արևմտյան առաջարկներից, մյուս կողմից՝ նաև Հայաստանի իշխանության «թեթև ձեռքով» հայ- ռուսական հարաբերությունները հայտնվել են ինստիտուցիոնալ ճգնաժամի ճահճում:
Բաքվում համարում են, որ ստեղծվել է բացառիկ պատեհ միջազգային համատեքստ՝ ԼՂ սուբեկտությունն ամբողջովին վերացնելու, Արցախն ադրբեջանահպատակ դարձնելու համար:
Երեկ առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից:
Բաքվի մյուս քայլը, ցավոք, լինելու է Արցախում «հակաահաբեկչական գործողության» իրականացումը:
Միջազգային լռելյայն կոնսենսուսի ու Հայաստանի իշխանության «փայլուն» դիվանագիտության պայմաններում:
Ճշմարտությունը չասելն այլևս անիմաստ է...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր