Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

16 հուն 2023 13:02

Տեսանյութ.Ուզում եմ հասկանալ, թե Փաշինյանի երազած զինանշանն ի՞նչ տեսք է ունենալուՀայաստանում առյուծ չկա, թող Չալոյին դնեն զինանշանի վրա

«Մեր զինանշանն իր մեջ պարունակում է այն ամենն, ինչով մենք հպարտանում ենք. մեր կրոնը, մեր պատմությունը, մեր պայքարելու և հաղթելու ունակությունները», – այս մասին այսօր խորհրդարանական ճեպազզրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ արձագանքելով ՀՀ զինանշանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
 
«Ուզում եմ հասկանալ, թե Փաշինյանի երազած զինանշանն ի՞նչ տեսք է ունենալու։ Երևի շուտով բերելու է փոխի, եկեք միասին փորձենք մտածել, թե Փաշինյանի ուզած զինանշանի վրա ինչ է լինելու. ֆեյսբուքի լայքի նշանը, մի շիշ քաշած արաղ, մի քանի տարի առաջ դեղահաբ էի տարել կառավարության շենքի մոտ, կարող է դա էլ դնել, մեծ տառերով վերևում կարող է գրել՝ կապիտուլյանտ, տակը գրի՝ տանք, որ ապրենք, և իրենց իշխանության սիմվոլը՝ մեծ բանանը։ Փաշինյանն ասել էր՝ Հայասատանում առյուծ չկա։ Չալոյին թող դնեն», – ասաց Հայկ Մամիջանյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր