Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

20 հուն 2023 10:17

Ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահներին առաջարկում է սնունդ ձեռք բերել իրենց վերահսկողության տակ գտնվող Աղդամից.«Իրավունք»

«Իրավունք». թերթը գրում է. «Արդեն 5-րդ օրն է, ինչ Արցախ որեւէ հումանիտար բեռնափոխադրում չի իրականացվել: «Իրավունքի» տեղեկություններով` հումանիտար աղետը թակել է նաեւ ռուս խաղաղապահների դուռը: Նրանք եւս զրկված են սնունդից:


Իհարկե, պահուստները բավարարում են, սովի չեն մատնվել նաեւ արցախցիները, սակայն դեռ որքան կդիմակայեն, դժվար է ասել:


Ադրբեջանական կողմը մասնավորապես  ռուս խաղաղապահներին առաջարկում է ինչքան ուզում են սնունդ ձեռք բերել իրենց վերահսկողության տակ գտնվող Աղդամից»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր