Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

20 հուն 2023 11:30

Ինչու չեմ համաձայնվել, որ Մեղրիում խաղաղապահներ տեղակայվեն

«Հոկտեմբերի 19-ի առաջարկի համատեքստում հնչեց մի նոր գաղափար ևս՝ որպես պատերազմը դադարեցնելու լրացուցիչ պայման», - այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով 2020-ի աշնանային պատերազմը կանգնեցնելու փորձերը։

«Խաղաղապահներ պետք է տեղակայվեին ոչ միայն Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով, այլև Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արևմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջևանի հետ։ Ես չհամաձայնվեցի նաև դրան։ Չհամաձայնվեցի, որ Հայաստանի տարածքում, Հայաստանի վերահսկողության տակ չգտնվող շերտ (այսինքն, միջանցք) ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ»,- շեշտեց Փաշինյանը՝ նշելով, որ մինչ օրս այս հարցում իր դիրքորոշումը չի փոխվել։
***
«Առաջնագծի 90%-ով մեր զորքերը հաջողությամբ դիմակայում էին գրոհները, սակայն մենք լրջագույն խնդիրներ ունեինք 9-րդ պաշտպանական շրջանում, որի պաշտպանական դիրքերը հակառակորդը ճեղքել էր դեռ հոկտեմբերի 4-ին ու հասել Ջեբրայիլի մատույցներին», -ասաց  Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բանակի առջև խնդիր էր դրված կանգնեցնել Ադրբեջանի գրոհներն ու թույլ չտալ առաջխաղացումը։ Ըստ նրա՝ պատերազմը կանգնեցնելու փորձերը ցույց են տալիս, որ մինչև ի վիճակի չլինեին կանգնեցնել ադրբեջանցիներին, հրադադարի հասնելու փորձերն անարդյունք էին լինելու, կամ էլ պետք է գնայինք ցավոտ զիջումների. «Որքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում։ Մյուս կողմից, քանի դեռ կանգուն էր Շուշին, պայքարն ուներ շատ կոնկրետ նպատակ և մոտիվացիա։ Մյուս կողմից էլ, վերը նշված բանակցություններից ակնհայտ էր, որ Ադրբեջանի հաջորդ նպատակը հենց Շուշին է»,- ասաց նա՝ մանրամասնելով, որ վերցնելով այն՝ ադրբեջանցիները փակում էին ճանապարհն ու հնարավորություն ստանում գրոհել Ստեփանակերտ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր