Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

20 հուն 2023 16:46

Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում. Համաշխարհային մասշտաբով տեղի է ունենում կատաղի կռիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի:


Ինչպես գրում է ԲեԼՏԱ-ն, նա նշել է, որ կազմակերպության համար այժմ շատ դժվար ժամանակահատված է, որը պահանջում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։


Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրներ լուծելու հարցում թերացման համար։


Օրինակ, Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանը հիմնավորված պնդումներ է առաջ քաշում, ասել է Լուկաշենկոն:


«Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կհանդիմանեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից: Ուստի, պետք է ընկղմվել ՀԱՊԿ երկրների խնդիրների մեջ և ելք փնտրել»,- վստահ է Բելառուսի ղեկավարը։


«Կան խնդիրներ, կան առաջադրանքներ, դրանք պետք է լուծվեն, որքան էլ դրանք դժվար լինեն, իսկ մենք երբեմն չենք ցանկանում լուծել դրանք բարդության պատճառով»,- ասել է Լուկաշենկոն:


Նա ընդգծել է, որ եթե Արևմուտքից  «բարեկամ-խորհրդատուները» ներգրավվեն այս խնդիրների լուծմանը, ապա շատ ավելի դժվար կլինի ինչ-որ բան անել։
***
Աշխարհում ստեղծված իրավիճակը կասկած չի թողնում, որ ՀԱՊԿ երկրները պետք է միասնական լինեն։
«Աշխարհում տիրող իրավիճակը կասկած չի թողնում, որ մենք պետք է միասնական մնանք, հատկապես այս դժվարին պահին», - ասել է պետության ղեկավարը:


Նա ևս մեկ անգամ ընդգծել է հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։


«Պետք չէ շտապել, վատացնել իրավիճակը միմյանց համար և փորձել ինչ-որ կերպ հեռանալ միմյանցից: Մենք պետք է միասնական մնանք, հատկապես այս դժվարին պահին: Եվ հարցն այստեղ այն չէ, որ մեր կազմակերպության հիմնական առանցքը՝ Ռուսաստանը, ծանր իրավիճակում է: Ռուսաստանը լոկ մի մասն է, մի տարրն է նրա, ինչ կատարվում է աշխարհում»,- ասել է Լուկաշենկոն։


Նրա խոսքով՝ գլոբալ նշանակության խնդիրներ կան աֆրիկյան տարածաշրջանում, Չինաստանի ու Թայվանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև։


«Համաշխարհային մասշտաբով տեղի է ունենում կատաղի կռիվ, ճակատամարտ։ Հայտնի չէ, թե սա ինչպես կավարտվի»,- ասել է Լուկաշենկոն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր