Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

20 հուն 2023 19:15

ԵՄ-ն պատրաստ է Ուկրաինային տրամադրել 50 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ, սակայն պայմանով

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին՝ երկրի վերականգնման համար։ Հայտարարությունն արվել է դոնորների գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա այս շաբաթ Լոնդոնում։
 
Bloomberg-ի հաղորդմամբ՝ օգնության փաթեթի մի մասը կուղղվի Ուկրաինայի ընթացիկ ծախսերին, ինչպիսիք են աշխատավարձերը, թոշակները և սոցիալական նպաստները: Փաթեթը կֆինանսավորվի ԵՄ անդամ երկրների ներդրումներից։ Դոնորների գագաթնաժողովը հյուրընկալող երկիրը՝ Մեծ Բրիտանիան, նույնպես մտադիր է մասնակցել ընդլայնված մեխանիզմների շրջանակում օգնությանը, որը կքննարկվի հանդիպման ընթացքում։
 
Հաղորդվում է, որ 50 միլիարդ եվրո կհատկացվի դրամաշնորհների և արտոնյալ վարկերի տեսքով, սակայն պայմանով, որ Ուկրաինան երկրում մի շարք բարեփոխումներ կիրականացնի, այդ թվում՝ հակակոռուպցիոն։ Վերակառուցման ծրագրի հեղինակների կարծիքով (այսպես են անվանում բազմամիլիարդանոց փաթեթը ԵՄ կուլիսներում)՝ բարեփոխումներն անհրաժեշտ են ոչ միայն Ուկրաինային օգնություն տրամադրելու, այլ նաև ԵՄ անդամակցության ճանապարհին կանգնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր