Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

22 հուն 2023 10:49

Լիսկայի որդիները մարզում դեռ ազդեցություն ունեն.Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փոխարեն տուժողին են ձերբակալել․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Լիսկայի որդին շարունակում է մնալ ազատության մեջ, թեպետ մեկ օրում եռակի «դեբոշների» հեղինակ է, ինչի մասին գրել էինք նախօրեին։ Հիշեցնենք, որ Գորիսում երեք տարբեր անձանց նկատմամբ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, միջադեպ էր հրահրել, հայհոյել, վիրավորել, լեզվակռվի մեջ մտել, ծեծի ենթարկել Գորիսում ոչ պակաս հայտնի Շալունցների գերդաստանից 24-ամյա մի երիտասարդի, իսկ օրվա վերջում՝ երեկոյան, իրեն «Տիկո» անվանելու համար կրակել վուլկանիզացիայի 46-ամյա աշխատակցի ձեռքին։ Եթե այս քաջագործություններին գումարենք նաեւ այն, որ նա ներկայացել էր ոստիկանություն՝ վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ գոռացել ոստիկանների հասցեին ու թողել հեռացել, ապա հասկանալի կլինի, թե ինչ կարգի խուլիգանի մասին է խոսքը, եւ ինչպիսի անարխիա է տիրում Գորիսում, ոստիկաններն էլ անգործության են մատնված։ Իսկ քաղաքում շրջում է վենդետայի ուրվականը։


Գորիսի մեր աղբյուրները երեկ պատմեցին, որ Շալունցների գերդաստանի քրեական հեղինակություններն աջուձախ հայտարարում են, որ Տիգրան Խաչատրյանը չի մարսելու, եթե ոստիկանությունը Տիգրան Խաչատրյանին այս միջադեպերի համար էլ անպատիժ թողնի, ապա իրենց ձեռքով վենդետա կանեն, չեն թողնի, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսում հանգիստ ապրի։


Իսկ միջադեպը տեղի է ունեցել Գորիսի 24-ամյա բնակիչ Նարեկ Շալունցի հետ, միջադեպի պատճառների, շարժառիթների մասին հարցին մեր աղբյուրները պատասխանում են․ «Լիսկայի տղուն պատճառ պետք չի՝ դեբոշ սարքելու համար, նա մարդկանց կողքով անցնելիս էլ կարող է օդից կռիվ հրահրել»։ Եվ չնայած Տիգրան Խաչատրյանն է ծեծի ենթարկել Ն․ Շալունցին, սակայն ոստիկանությունը մի քանի ժամով ձերբակալել է տուժողին, ինչը նույնպես վկայում է այն մասին, որ Լիսկայի որդիներն ու նրանց շրջապատը մարզում դեռ ազդեցություն ունեն, որոշող են կամ առնվազն գտնվում են ոստիկանության հովանու ներքո։ 


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր