Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով          Ծաղկաձորի ճոպանուղու կայանատեղիում բախվել են «Toyota Land Cruiser Prado»-ն և «Mercedes»-ը, հրապարակը պատված է եղել մերկասառույցով       Փետրվարից մի շարք տերմինալներում հնարավոր չի լինի վճարել 2 բջջային օպերատորների հաշիվները    

22 հուն 2023 12:54

Տեսանյութ. 20 տարին չի կանգնեցնի ադրբեջանցիներին կրկին նման վայրագություն անել․ադրբեջանցու կողմից սպանված պահնորդի հարազատները դժգոհ են դատավճռից

Ադրբեջանցու կողմից սպանված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանի հարազատները մտադիր են բողոքարկել ադրբեջանցուն 20 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը։


«Անկախ այն բանից, թե ինչ կլինի գրված դատական ակտում, առնվազն չհիմնավորված պատիժ է։ Անգամ ցմահ ազատազրկումը որեւէ կերպ չի կարող արգելել այլ երկիր հանձնումը։ Ընտանիքն ակնկալում էր արդար դատաքննություն եւ պատիժ, որը, իհարկե, ցմահն է։ 20 տարի ազատազրկումը չի կանգնեցնի ադրբեջանցի զինծառայողներին կրկին ապօրինի հատել սահմանը եւ նման վայրագ հանցագործություն կատարել»,- ասաց տուժող ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը։


Նրա խոսքով՝ ադրբեջանցին չի կարող փոխանակվել հայ ռազմագերիների հետ, որովհետեւ նա ռազմագերի չէ։


«Իմ եղբայրն իրեն ի՞նչ էր արել, բջջային էր պետք թող ասեր, ծխախոտը վերցներ»,- նշեց Մելիքսեթյանը քույրը՝ Աիդա Մելիքսեթյանը։


Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Ախունդովը ադրբեջանցի մեկ այլ զինծառայող՝ Ագշին Բաբիրովի հետ Նախիջեւանից Սյունիք էին ներթափանցել, նրանց Սյունիքի սահմանային գյուղերի բնակիչներն էին բռնել։ Բաբիրովին դատարանը 11 տարվա ազատազրկման դատապարտեց՝ սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն եւ ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Իսկ Ախունդովը նաեւ սպանության համար էր մեղադրվում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր