Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 18-ի համար          Թրամփի վարչակազմը մեղմացրել է պատժամիջոցները, որոնք կիրառվել էին Թուրքիայի դեմ       Վանաձոր քաղաքի շենքերից մեկի էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել    

22 հուն 2023 14:44

Հայաստանը 7 կետով առաջ է Ադրբեջանից, և մեկ կետով է զիջում Իրանին․ աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը

Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկում Հայաստանը 7 կետով առաջ է Ադրբեջանից և ընդամենը մեկ կետով է զիջում Իրանին: Ամերիկյան Global Finance ֆինանսական ամսագիրը հրապարակել է 2023 թվականի աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը։


Վարկանիշը կազմվել է գնողունակության պարիտետով հաշվարկված համախառն ներքին արդյունքի մեծությամբ (ՀՆԱ-ն ըստ գնողունակության համարժեքության): Ցուցակը գլխավորում են Իռլանդիան, Լյուքսեմբուրգը և Սինգապուրը։


Մեր տարածաշրջանի երկրների շարքում առաջատարը Թուրքիան է. այն վարկանիշում 53-րդ տեղում է։ Տարածաշրջանում հաջորդում է Վրաստանը՝ 79-րդ տեղում: Ավելի ցածր տեղում է Իրանը՝ 84-րդ: Դրան հաջորդում է 85-րդ հորիզոնականում գտնվող Հայաստանը։ Տարածաշրջանային երկրների ցանկը եզրափակում է Ադրբեջանը՝ զբաղեցնելով 92-րդ տեղը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր