Հայկական ինքնությունը վտանգված է նաև ԱՄՆ-ում. այժմ մեծ թափով առաջ են մղվում համասեռամոլների իրավունքները

Հատկապես վերջին շրջանում նահանգի դեմոկրատ իշխանությունների քաղաքականությունը հարուցել է Գլենդելի և Լոս Անջելեսի այլ հայ բնակիչների զայրույթը։ Բանն այն է, որ նույնասեռականների կյանքի մասին պատմող դրվագներ սկսել են ուսուցանել տարրական դպրոցներում՝ փոքր երեխաներին, ընդ որում դա արվում է ստիպողաբար, առանց շատ դեպքերում ծնողներին տեղեկացնելու։
Վերջին շաբաթների ընթացքում առնվազն երկու բողոքի ակցիա է եղել, որի ընթացքում բախումներ են գրանցվել հայ համայնքի ներկայացուցիչների և համասեռամոլների միջև։ Շաբաթներ առաջ բողոքի մեծ ակցիայի ժամանակ 3 մարդ էր ձերբակալվել, իսկ նախօրեին էլ Գլենդելում դպրոցական միասնական շրջանի դեմ բողոքի ակցիայի ժամանակ համասեռամոլների համայնքի մի խումբ պատասխան ակցիա է արել, թեև ոստիկանները շատ դեպքերում միջամտել և պահպանել են հասարակական կարգը, սակայն առանձին բախումներ գրանցվել են և մեկ մարդ ձերբակալված է։
Տարօրինակն այն է, որ Գլենդելի միասնական դպրոցական շրջանի ղեկավարության մեծ մասը ևս ազգությամբ հայեր են, սակայն ստիպված են «պարել դեմոկրատների դուդուկի տակ» և առաջ մղել նույնասեռականների շահերը։ Հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիայի եկել են «Հեռու մնացեք մեր երեխաներից, մենք ենք որոշելու, թե ինչ պետք է սովորեն մեր երեխաները» կարգախոսներով և պաստառներով։
Հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ այս քայլը հարվածում է ընտանիքի ավանդական արժեքներին, և ԱՄՆ-ում այժմ մեծ թափով առաջ են մղվում համասեռամոլների իրավունքներն, ինչն արդյունքում լրջորեն ազդում է նաև մատաղ սերնդի դաստիարակության վրա։
1or.am