Տասնյակ կամ 100 միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին          Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով       Ամեն ինչ նոր է սկսվում...Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին    

23 հուն 2023 15:51

Մեր բանակը հզորանում է.Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է, վերջակետ», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ Ղարաբաղը Ադրբեջան է

Այսօր Ադրբեջանը զարգացնում է իր զինված ուժերը մեկ միասնական ծրագրի հիման վրա, և ես վստահ եմ, որ մոտ ապագայում ադրբեջանական բանակը կբարձրանա բարձր մակարդակի։


Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՊՆ զորամասերից մեկի Մարտական դրոշի հանձնման արարողության ժամանակ։


«Այսօր ադրբեջանական բանակն ավելի ուժեղ է, քան ադրբեջանական բանակը, որը հերոսություն և պրոֆեսիոնալիզմ է դրսևորել պատերազմի ժամանակ»,- ասել է նա:


Նրա խոսքով՝ «Ադրբեջանի հաջող տնտեսական քաղաքականությունը թույլ է տալիս իշխանություններին անհրաժեշտ պետական միջոցներ հատկացնել բանակի կառուցման, նոր սպառազինությունների, նոր տեխնիկայի և նոր ռազմական կազմավորումների ստեղծման համար»:


«Այս տարվա պետական բյուջեն ռեկորդայիններից մեկն է անկախ Ադրբեջանի պատմության մեջ: Բայց, չնայած սրան, հավելյալ միջոցներ ունենալուն պես նոր մեծ գումար հատկացրինք բյուջեն ավելացնելու համար։ Այստեղ առանձնացվել է երկու հիմնական ուղղություն՝ այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկը բանակի կառուցումն է, մյուսը՝ Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի կառուցումումը»,- հայտարարել է Ալիևը՝ նշելով նաև հատուկ ջոկատայինների թվի ավելացման մասին:


 
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ հատուկ ջոկատայինները ցուցաբերել են առանձնահատուկ հերոսություն ու պրոֆեսիոնալիզմ:


Նշենք, որ Ալիևի հպարտություն հանդիսացող հատուկ ջոկատայինները ադրբեջանական հատուկ նշանակության այն ստորաբաժանումներն են, որոնց պատերազմի օրերին վերապահված էր հայ քաղաքացիական անձանց ու զինծառայողներին առանձնահատուկ դաժանությամբ սպանելու, խեղելու գործառույթը:


Ալիևը հավելել է, որ այդ մեծ ուժը մեկ նպատակ ունի՝ «պաշտպանել Ադրբեջանի տարածքը, ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում ջախջախիչ հարվածներ հասցնել թշնամու ուժերին»։


Ինչպես ընդգծել է պետության ղեկավարը, Ադրբեջանը դեռևս որոշում է տարածաշրջանի օրակարգը Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո, գործընթացները տարածաշրջանում ընթանում են Բաքվի առաջարկների հիման վրա, «թեև Հայրենական պատերազմից հետո առաջին ամիսներին Հայաստանի հովանավորները փորձեցին. մեզ պարտադրել հին թեզեր»։


«Բայց մենք կտրականապես մերժեցինք դրանք։ Այսօր բոլորը տեսնում են, որ այն ուժերը, որոնք ժամանակին Ղարաբաղի հայերի համար ինչ-որ հատուկ կարգավիճակ էին պահանջում, արդեն բոլորովին այլ հայտարարություններ են անում։


Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ղեկավարները, որոնք ժամանակին ասում էին՝ «Ղարաբաղը Հայաստան է, վերջակետ», հիմա կրկնում են իմ խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Այսինքն՝ այս ամենը արդյունքն է այն քաղաքականության, որը մենք վարում ենք վերջին երկուսուկես տարիների ընթացքում»,- հպարտացել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր