Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

24 հուն 2023 12:09

Ադրբեջանցիների`կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը շատ ավելի խորքային է.Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից

Ադրբեջանցիների` Հայաստանն Արցախին կապող կամուրջին բետոնե արգելապատնեշներ դնելը բազմաթիվ հարցեր է առաջացնում, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Տիգրան Աբրահամյանը.


«2020 թվականի նոյեմբերի 9-ի` Ադրբեջանի կողմից բազմիցս բռնաբարված եռակողմ հայտարարությունը, հստակ սահմանում էր միջանցքի անխափան գործելու հանգամանքը և դրա անվտանգությունը վերապահված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությանը և վերջիններս ոչ թե պետք է Բաքվին հերթական կոչերը հղեն, այլ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները կատարեն:


Բրյուսելն ու Վաշինգտոնը հստակ գիտակցում են, որ Արցախի հարցով առկա բանաձևերը ոչ թե խնդրի կարգավորմանը, այլ հայ ժողովրդի ողբերգությանն են բերելու, սակայն նրանց համար իրենց աշխարհաքաղաքական շահերն են առաջնահերթ:


Հայաստանի իշխանությունը միջազգային դերակատարների առաջ ողբալուց առաջ պետք է կանգ առներ, հանրությունից ներողություն խնդրեր ու հայտարարեր, որ խրվել է իր ապազգային գործունեությունում և անկարող է ապահովել ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի անվտանգությունը. թողներ ու հեռանար:


Ադրբեջանցիները ճիշտ են անում, որ վախենում են ռևանշից, իրենց բարբարոսությունն ու ոչ պրագմատիկ քաղաքականությունը բերելու է ռևանշի և Ադրբեջանի օրվա իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում, որ Արցախի հարցը լուծել, իրականում այն փոխանցել է սերունդներին, որովհետև այն, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը` վառոդի հանքի կոնսերվացում է և մի օր պայթելու է:


Որքան էլ, որ Հայաստանում դեռ չի հաջողվում իշխանափոխություն անել, սակայն գլխավոր խնդիրը հստակ է:

Արցախը պետք է բոլոր կողմերի համար ընկալելի սահմանի, վերահաստատի իր նպատակները և սպասումները, իրադրության ճիշտ գնահատականների պայմաններում առաջ շարժվի, այլ ճանապարհ չկա»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր