«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել          Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը       Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ    

24 հուն 2023 13:42

Աստված չանի, եթե երեխայի հետ մի բան պատահի.Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը գրում է. «Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում երեխա է պառկած, ով խիստ կարիք ունի Երևան տեղափոխվելու։
Այս մասին երեկ տեղեկացվել է ռուս խաղաղապահների հրամանատարությանը, որպեսզի քայլեր ձեռնարկեն՝ տեղափոխեն երեխային Երևան։ Ռուսները ասում են, որ ադրբեջանցիք չեն թույլատրում հիվանդ երեխային ուղղաթիռով տեղափոխել Երևան։
Այս պահին ընթանում են բանակցություններ և եթե երեխային չտեղափոխեցին Երևան, ապա կարծում եմ, բոլորիս համար պարզ կդառնա, թե ինչի են ընդունակ խաղաղապահները։
Աստված չանի, եթե երեխայի հետ մի բան պատահի, «մազի» կամրջի Պուտինի նկարը հանելու ենք…»:
***
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:

Վիրուսային էնցեֆալիտ հեմոռագիկ կոմպոնենտով ախտորոշմամբ մեկ տարեկան երեխան (Մոնթե Գ.), ով երկու օր ծայրահեղ ծանր վիճակում գտնվում էր ԱՀ Առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքում, այսօր ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։

Ռուս խաղաղապահներն ուղղաթիռով Հայաստանի Հանրապետությունից նաև հրատապ անհրաժեշտության դեղորայք են բերել Արցախ՝ և՛ Արցախի բնակչության, և՛ իրենց կարիքների համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր