Տեսանյութ.Կիրանցում բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար    

26 հուն 2023 19:30

Տեսանյութ. Ո՞վ է իրականում Աբրահամ Ռուսոն,ծնողները հայ են, բայց ունեն թուրքական արմատներ. ո՞ր երգն էր ադրբեջանցիներին հունից հանել

Popcornnews.ru-ն գրում է, որ երբ Աբրահամ Ռուսոն հայտնվեց ռուսական բեմում, նա անմիջապես դարձավ հանրության սիրելին։ Քաղցր ձայնով երգիչը հիթից հետ նոր հիթ էր տալիս, իսկ ինքը՝ Քրիստինա Օրբակայտեն, իր թևի տակ վերցրեց նրան։ Սակայն քչերին է հայտնի, որ իրականում երաժշտի անունը բոլորովին այն չէ, ինչպես նա ներկայացել է այս բոլոր տարիների ընթացքում։

Երգիչը ծնվել է 1969 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները հայ են, բայց ունեն թուրքական արմատներ, իսկ ինքը՝ Ռուսոն, իրեն հայ է համարում։

Նույնիսկ պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը մի քանի անգամ ծաղրել է Աբրահամին պատմելով, թե ինչպես նա չէր կարողանում կողմնորոշվել իր ազգության հարցում։ Բայց հաստատապես հայտնի է, որ երաժիշտն իր անունով հանդես չի գալիս։

Իրականում նրա անունը Աբրահամ Ժանովիչ Իպջյան է։ Սակայն Ռուսաստանում առաջխաղացման համար նա ընտրել է մոր օրիորդական ազգանունը և իր անունը վերափոխել ավելի ներդաշնակի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր