Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

26 հուն 2023 16:40

Տեսանյութ. Հին պատմության և ժամանակակից մթնոլորտի համաձուլում՝ Տաթևում անցկացվեց Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» փառատոնը

Հունիսի 24-ին և 25-ին Տաթևում կայացավ Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։

Փառատոնը նշանավորվեց պատմամշակութային միջոցառումներով, թատերական բեմադրություններով, անցկացվեցին վարպետության դասեր, ներկայացվեց  ազգային երգն ու պարը:

Փառատոնը միտված էր Սյունիքի մշակույթի և հատկապես զբոսաշրջության զարգացմանը։

Հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեցան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, վայելեցին Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանը միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրն է։
 
«Տաթևի վերածնունդ» ծրագրի հասարակության հետ կապերի պատասխանատու Սամվել Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում նշեց․«Երբ 13 տարի առաջ Ռուբեն Վարդանյանը, նրա  ընկերներն ու համախոհներն որոշեցին կառուցել «ՏաԹևեր» ճոպանուղին, հիմք դրվեց նաև «Տաթևի վերածնունդ» ծրագրին, որով կարելի է ասել դրվեց Տաթևի նոր պատմության հիմքը: «Սարերում» խորագիրը կրող փառատոնը կարևորվում է նրանով, որ Սյունիքում, հատկապես այս ժամանակահատվածում, մենք փորձել ենք ստանալ հին պատմության և ժամանակակից մթնոլորտի մի համաձուլում։ Փառատոնում անցկացվում են իմերսիվ բեմադրություններ, որոնք առաջին անգամ ենք տեսնում տարածաշրջանում։ Հյուրերը ոչ միայն դիտում են, այլև մասնակցում են բեմադրություններին, որտեղ վերածնվում են Տաթևում տարբեր դարաշրջաններում տեղի ունեցած իրադարձություններն ու կարևոր անձինք, մասնավորապես՝ Ստեփանոս Օրբելյանը, Դավիթ Բեկը, Գարեգին Նժդեհը, այսինքն այն կարևոր կերպարները, որոնցով Սյունիքը ապրեց և վերածնվեց:
 
Ուրախ եմ նաև նշել, որ «ՏաԹևեր» ճոպանուղու գործարկումից հետո Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը տարեկան 5 հազարից դարձել է ավելի քան 150 հազար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր