Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

27 հուն 2023 12:40

Փաշինյանն Արցախում 2019-ի մարտի 12-ին ասել է՝ «գնում ենք դեպի պատերազմ. կա՛մ հողերը պետք է հանձնենք ոչնչի դիմաց, կա՛մ կռվենք». պնդել են՝ պետք է կռվել

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ժամանակ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարեց, թե 2019 թվականի մարտի 12-ին Հայաստանի ու Արցախի ԱԽ համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ «գնում ենք դեպի պատերազմ. կա՛մ հողերը պետք է հանձնենք ոչնչի դիմաց, կա՛մ կռվենք»։

Քոչարյանն ասաց, թե ՀՀ ԶՈՒ բարձրագույն ղեկավարության ծանրակշիռ մեծամասնությունն ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մեծամասնությունը պնդել են՝ պետք է կռվել։

Նա ասաց, թե նույնաբովանդակ հարց ու պատասխան հնչել է 2016 թվականին։

«Եթե այս ամենը ճիշտ է, ապա, ըստ ձեզ, որո՞նք են եղել ՀՀ ԶՈՒ-ի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նման ոչ իրատեսական պատկերացումների դրդապատճառները»,- Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց Քոչարյանը։

Վարչապետն էլ ասաց, թե չի հիշում նման դրվագ, բայց եթե Անդրանիկ Քոչարյանը տալիս է այդ հարցը, ուրեմն նման վկայություն է ստացել, որ խոսակցություն է եղել։

«Եթե պարզվի, որ պատերազմի ընթացքում, իրոք, եղել են բարձրաստիճան զինվորականներ, որոնք բանակի շարքերում խուճապ են տարածել, դա կազդի՞ իրատեսականության կամ ոչ իրատեսականության վրա։ Ես ձեռնպահ կմնայի գնահատական տալուց, որովհետև  հաջորդ հարցը հետևյալն է՝ այդ պատերազմում հաջողությունը պահելը ֆանտաստիկայի ժանրի՞ց է, թե՞ ոչ։ Եթե, օրինակ, չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ այո, ֆանտաստիկայի ժանրից էր, անիրատեսական էր, բայց մենք այսօր քրեական գործեր ունենք, որոնց դրվագներով բաներ են տեղի ունեցել, որ չգիտենք՝ ինչու է տեղի ունեցել։ Ես գիտեմ, որ դեպք ունենք Ադրբեջանի կողմից ռազմավարական բարձունքի գրավման, մեր զորքերի կողմից հետգրավման ու մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնել բարձունքը։ Ինչքան գիտեմ՝ գործը դատարանում է, ինչո՞ւ է հնչել հրաման, հասկանո՞ւմ եք, մենք քրեական գործ ունենք, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել, հանձնարարական է տվել ու ասել՝ գնացեք, զորքերին ասեք՝ հողերը տված է, քաշվեք, գնացեք այստեղից»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե շատ դրվագներ կան պատերազմի հետ կապված, որոնք իրեն հանգեցրել են մտքերի ու վարկածների, որ այն, ինչ  տեղի է ունեցել առաջնագծում, նպատակը Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելն է։

«Ես անկեղծ ասում եմ՝ շատ երկար՝ մինչև պատերազմի ավարտը, ես ինձ թույլ չեմ տվել մտքով նման բան անցկացնել, բայց  հետագայում, մի շարք իրադարձություններ վերլուծելով, ես հետահայաց սկսում եմ մտածել դրա մասին, այդ վարկածը ուժեղացել է Սոթք-Խոզնավարի հատվածում տեղի ունեցած իրադարձություններով, որոնց հետ կապված էլ հարցեր կան, քրեական գործ կա, մեղադրանք կա, մեղադրյալ կա, բայց բացատրություն չկա»,- ընդգծեց Փաշինյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր