Տառապելով մեծամոլության սինդրոմով, Փաշինյանը, որպես կանոն, ինքն է թեժացնում իրավիճակը։          ԱՄՆ-ն պատրաստվում է ներդնել 250 դոլարի «վիզայի ապահովության վճար»       ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել    

27 հուն 2023 14:40

«Վագները» պատրաստվում է ծանր զինտեխնիկան փոխանցել պաշտպանության նախարարությանը

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում «Վագների» «ծանր զինտեխնիկան» Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ակտիվ ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- հայտնում է РИА Новости-ն:


Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում Վագների զինվորները գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե, իբր, ՌԴ ԶՈՒ-ի կողմից «Վագներ» ճամբարները հրթիռային հարձակման են ենթարկվել: Պաշտպանության նախարարությունն ու ԱԴԾ-ն հերքել են այդ մեղադրանքը: Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։


Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի դեմ քրեական գործը դեռ չի փակվել: Աղբյուրը նշել է, որ որոշումը չի չեղարկվել ընթացակարգային նորմերի պատճառով, քանի որ «նման որոշում կայացնելու համար չափազանց քիչ ժամանակ է անցել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր