Եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, բոլորս կզոհվենք.ոչ մի դեպքում ո՛չ ինձ, ո՛չ Պուտինին, ո՛չ Պրիգոժինին հերոս չդարձնեք

«Ասացի՝ ոչ մի դեպքում ինձ հերոս չդարձնեք, ո՛չ ինձ, ո՛չ Պուտինին, ո՛չ Պրիգոժինին, որովհետեւ մենք բաց ենք թողել իրավիճակը, հետո մտածել ենք, որ այն աստիճանաբար կանցնի, բայց այն չանցավ։ Եվ բախվեցին երկու մարդ, որոնք կռվում էին ճակատում։ Այս գործում հերոսներ չկան»,- ասել է նա։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե Ռուսաստանը փլուզվի, ապա աղետալի հետեւանքները կանդրադառնան բոլորիս վրա։
«Իմ դիրքորոշումն է. եթե Ռուսաստանը փլուզվի, մենք կմնանք փլատակների տակ, բոլորս կզոհվենք»,- Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։