Երասխ-Հորադիզ երկաթգծի շագագործումը ինչ կտա երկու կողմերին․ «Իրավունք»

—Եթե իսկապես այդ երկաթուղին վերագործարկվի, ապա Երեւանից դեպի Ջուլֆա, որ Իրանի սահմանն է, գնացքը կանցնի 3 ժամում: Այդ դեպքում մեր բեռնափոխադրումը Իրանի հետ շատ ավելի հանգիստ ու էժան կլինի:
Նույն գիծը կարելի է շարունակել ու միանալ Կապանին, այսինքն՝ մենք Երեւանից գնացքով 3.5 ժամում կհասնենք Կապան:
Իսկ Ադրբեջանին երկաթգծի շահագործումը կտա այն հնարավորությունը, որ այդ գիծը կանցնի Հայաստանի հարավային տարածքով՝ Մեղրիի մոտով ու այդտեղով Ադրբեջանին հնարավորություն կտա կապվել Նախիջեւանին:
Կարեւոր է նաեւ այն, որ փոխվարչապետը հստակեցրեց, որ ճանապարհը վերահսկվելու է այն երկրի օրենքներով, որով անցնում է այն ու պատկանելու է այդ երկրին: Այսինքն՝ մենք կարող ենք Երեւանից գնալ դեպի Երասխ, Երասխի մոտ կմտնի Ադրբեջանի տարածք, այնտեղից գնա մինչեւ Ջուլֆա ու այնտեղ միանա Իրանին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։