Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

29 հուն 2023 11:29

ՌԴ ՊՆ հաղորդագրությունը՝ Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք է արձանագրվել, հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հունիսի 28-ի տեղեկագրում հայտնում է Արցախում գրանցված հրադադարի խախտման դեպքերի  մասին։


«Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման հինգ դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմից կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։


 Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։


Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում նշված փաստերի վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր