Պուտինը դեռ ուժեղ է, բայց և մի փոքր թուլացած.եթե նա հանկարծ կորցնի իշխանությունը Ռուսաստանում...

Թրամփը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների համար այժմ ճիշտ ժամանակն է փորձելու միջնորդ դառնալ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում։
«Ես ուզում եմ, որ մարդիկ դադարեն մահանալ այդ անհեթեթ պատերազմի պատճառով»,- ասել է նա Reuters գործակալության հեռախոսային հարցազրույցում։
Թրամփն ասել է, որ Պուտինի իշխանությունն ինչ-որ չափով թուլացել է անցած հանգստյան օրերին ռուսական «Վագներ» խմբի խռովության հետեւանքով։
«Կարելի է ասել, որ նա (Պուտինը) դեռ այնտեղ է, դեռ ուժեղ է, բայց նա որոշակիորեն, ես կասեի, մի փոքր թուլացել է, համենայն դեպս՝ շատ մարդկանց գիտակցության մեջ»,- նշել է նախկին նախագահը։
Սակայն, Թրամփի կարծիքով, եթե Պուտինը հանկարծ կորցնի իշխանությունը Ռուսաստանում, ապա «դուք չգիտեք, թե որն է այլընտրանքը։ Այն կարող է ավելի լավը լինել, բայց կարող է պարզվել, որ շատ ավելի վատն է»։