Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

03 հուլ 2023 18:29

Ամերիկայի հայերը կոչ են անում Disney-ին չեղարկել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին սպասվող սերիալը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Disney-ին չեղարկել ժամանակակից թուրքական պետության հիմնադիր հոր՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կյանքի մասին առաջիկա սերիալը։ ANCA-ն մեղադրել է Disney-ին «բռնապետին ու մարդասպանին» հերոսացնելու մեջ։

Սերիալի պրեմիերան նախատեսված է այս տարվա հոկտեմբերի 29-ին, որը համընկնում է Թուրքիայի Հանրապետության 100-ամյակի հետ։ Disney-ը որեւէ ցուցում չի տվել, որ կքննարկի սերիալը չեղարկելու հարցը:

«Մենք կոչ ենք անում @DisneyPlus-ին չեղարկել սերիալը, որը փառաբանում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին՝ թուրք բռնապետին ու մարդասպանին, ով իր ձեռքերում ունի միլիոնավոր հույների, հայերի, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամացիների, մարոնիների եւ այլ քրիստոնյա նահատակների արյունը», - թվիթերում գրել է ANCA-ն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր