Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

03 հուլ 2023 13:35

«Հայկական ավիաուղիները» սկսել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնել

 «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից սկսել է Երևան - Ստամբուլ-Երևան երթուղով չվերթեր իրականացնել: Տեղեկությունը հրապարակվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում։

«Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` «Հայկական ավիաուղիներ» անվանումով ընկերություն էր գործում նաև 90-ականներին։ Հայաստանի առաջին ավիաընկերությունն էր, որը հիմնադրվեց 1991 թվականին և հետագայում սնանկ ճանաչվեց։

Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ընկերության տարբերանշանը նույնն է, ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր