Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

03 հուլ 2023 16:14

Ադրջեջանցիների այս սադրանքները ցույց են տալիս , որ հնարավոր է մոտ ժամանակներս ինչ-որ բան պայթի

Լուրջ հակասություններ կան Բաքվի թեզերում։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


Նրա խոսքով՝ բոլոր միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը ՝ ի դեմս իր նախագահի, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Հետեւաբար, չկա նաեւ ղարաբաղյան խնդիր։


«Այսինքն դրանից բխում է, որ ոչինչ պետք չէ որոշել։ Հիմա նրանք մի կողմից հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիր չկա, մյուս կողմից, որ այն պետք է լուծել «վրեժ 2» հատուկ գործողության միջոցով»,-ասաց պատգամավորը՝ ավելացնելով,որ ստացվում է՝ Ադրբեջանի իշխանությունները լուրջ հակասություններ ունեն նախկինում հնչեցրած հայտարարություններում եւ թեզերում»,-ասաց նա։  


 «Միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս ինչ-որ բան պայթի։ Նրանց բոլոր սադրանքները ցույց են տալիս դա։ Եվ այդ սադրանքների նպատակը մեկն է՝ ուժի միջոցով ղարաբաղյան հարցի հերթական լուծումը։ Այո, նրանք հաղթանակ տարան վերջին պատերազմում, սակայն Ադրբեջանն այդպես էլ չհասավ իր բաղձալի նպատակին։ Չէ որ նրանք, ըստ էության, այդպես էլ չլուծեցին այդ հարցը»,-նշեց պատգամավորը։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր