Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

04 հուլ 2023 12:50

Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին. պարզաբանում

Վերջին շրջանում զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են լինում տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերի մասին: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից եղեկացնում են, որ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղեկատվության հավաքումը և հաղորդումն իրականացվում է սահմանված կարգով։


Հայաստանի Հանրապետության կամ հարակից տարածքներում տեղի ունեցած երկրաշարժերի դեպքում իրականացվում է հաղորդագրություն, եթե այն զգացվել է ՀՀ բնակչության կողմից։


Անհրաժեշտության դեպքում զգացվածության վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է ՆԳՆ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով։


Հայկական լեռնաշխարհը գտնվում է Ալպ-Հիմալայան սեյսմոակտիվ գոտու` Արաբական և Եվրասիական սալերի կոլիզիայի գոտում, որտեղ տեղի ունեցող սեյսմիկ իրադարձությունները բնորոշ են։


Տեղի ունեցած երկրաշարժերի զգալի մասը գրանցվում է սարքերի կողմից և չի զգացվում բնակչության կողմից։


Տեղեկացնում են, որ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը համագործակցում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (European-Mediterranean Seismological Centre (EMSC)) հետ և համաձայն Կարգի՝ տրամադրում է տեղեկատվություն, որը հասանելի է բոլորին։
Պետք է նշել նաև, որ EMSC-ի հետ համագործակցության շրջանակներում նաև LastQuake հեռախոսային հավելվածը թարգմանվել է հայերեն, ինչը թույլ է տալիս ստանալ տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև թողնել օգտատիրոջ պատասխանը/նշումը զգացված սեյսմիկ իրադարձությունից հետո:
Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերի վերաբերյալ անհրաժեշտ է հետևել պաշտոնական հաղորդագրություններին:


Ինչ վերաբերում է հուլիսի 3-ին Հայաստանում գրանցված երկրաշարժի մասին հրապարակումներին, ապա ծառայությունից նշում են, որ տեղական ժամանակով 04.19-ին Գյումրի քաղաքից 39 կմ հյուսիս տեղի ունեցած երկրաշարժի հիմնական պարամետրերը նաև տրամադրել է ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր