Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

04 հուլ 2023 13:49

Տեսանյութ.Փաշինյանը պետք է 3 ամիս լռի ու չխոսի ոչինչ, այդ ընթացքում կարելի է կտրուկ փոխել իրավիճակը

Եթե այսօր ինձ ու մի խումբ դիվանագետների հնարավորություն տրվի, ապա 2-3 ամսվա ընթացքում կարելի է իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել։ «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միանալուց հետո այս մասին հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ հավելելով, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ լիազորությունները լինեն լիարժեք։


«Փաշինյանն այդ երեք ամիսներին պետք է լռի, ուղղակի չխոսի։ Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել են Փաշինյանի հայտարարությունները՝ նախկինում երբեք չի եղել։ Փաշինյանի խոսելը մեր գլխին պատերազմ է բերել։ Պատերազմից հետո նրա խոսելը տեղի ունեցածն ավելի է խորացրել։ Այսօր Փաշինյանի խոսել շարունակելն առավել բարդացնում է իրավիճակն ու այդ իրավիճակը փոխելու հնարավորությունները»,- հայտարարեց նա։


Ըստ նրա՝ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունն ու նարատիվը։


Օսկանյանի խոսքով՝ միջազգային հանրությունը ցանկանում է ԼՂ հիմնահարցի հանգուցալուծումը, բայց նրան չի հետաքրքրում, թե ինչպես, նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց առաջ բացվել է՝ հեշտ ճանապարհով:


«Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու: Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով կաջակցի Փաշինյանին, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի: Հավատացեք, այն պահին, երբ ՀՀ իշխանությունները նոր ձևակերպում կտան բանակցությունների բնույթին՝ միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշման փոփոխություն կլինի»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր